«Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերվող գույքը պետությունը դեռևս չի ընդունել». Նարեկ Բաբայան

Պետական գույքի կառավարման կոմիտեն դեռևս չի ընդունել Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող գույքը։ Այսօր կառավարության նիստից հետո կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք սպասում են համապատասխան իրավապահ մարմինների դիրքորոշմանը, որից հետո կառավարությունը հանձնարարական կտա, և կսկսվի գործընթացը:

Ըստ նրա՝ Մաքսային պետական ծառայության նախկին պետ Ամեն Ավետիսյանի ընտանիքի կողմից Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրաբերության հետ կապված ընթացակարգը սկսել են մշակել. «Թե՛ Արմեն Ավետիսյանի, թե՛ Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված համապատասխան վարույթն իրականացնող մարմնի եզրակացությունը, իհարկե, կարևոր է: Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել, և ճիշտ չէ ապօրինաբար ձեռք բերվածն ընդունել, համենայնդեպս՝ կախված է նաև իրավապահ մարմնի եզրակացությունից: Մյուս կողմից էլ՝ կառավարությունն ինքն է այդ քաղաքական որոշումը կայացնում՝ որոշակիորեն հաշվի նստելով կամ հաշվի չնստելով իրավապահ մարմնի եզրակացության հետ: Այստեղ արդեն սա դառնում է քաղաքական որոշում։ Հիմա մենք սպասում ենք վերջնական հանձնարարականին»:

Նա չբացառեց, որ, եթե այդ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել, այն բռնագանձվի, քանի որ այդ դեպքում այնքան էլ տրամաբանական չէ նման նվեր ընդունելը: Ամեն դեպքում, Բաբայանի կարծիքով, ժամկետների առումով շատ ավելի արդյունավետ կլինի՝ որպես նվեր ընդունել հիմա, քան թե սպասել դատական պրոցեսի ավարտին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31