Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի՝ Մասիսի, Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակի և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջաններում:
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի՝ իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։
Թիվ 8/25 ընտրատեղամասի (31 դպրոց, Հ. Հովսեփյան 2) ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն 2 տարի մահացած է:
ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 08:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ:
Անհայտ անձը ծրարներից հանում է քվեաթերթիկը, ստուգում, նորից տեղադրում ծրարում :
Երևանի քաղաքային երթուղիները սպասարկող չորս վարդագույն ավտոբուսներ Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր։
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասի Ածխահատների փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ:
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դ
Համացանցում տեղեկատվություն է տարածվել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ, ըստ որի՝ այդ ընտրատեղամասում փակցված ընտրողների ցուցակներում ընտրողների թվաքանակը նշված է 1831, իսկ ընտրատեղամասում գրանցվածների թիվը՝ 1835 է։
Դեկտեմբերի 9-ին, ժամը 10:47-ին Կորեայի ձորի շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել և քննարկվում է ընդհանուր 81 հաղորդում։
Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող թիվ 1/20 ընտրական տեղամասում կուտակումներ են առաջացել։
Ընտրատեղամասերում քաղաքացիների գրանցման, տվյալների մուտքագրման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում: Տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիրներին օպերատիվ կերպով լուծում է տրվում:
Ուղևորը մահացել է Թել Ավիվից Մոսկվա մեկնող օդանավում։
Հ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակվելու մասին տեղեկանք ստանալու մասին 57 քաղաքացու դիմում:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ընտրողները անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում հնարավորություն ունեն դրան փոխարինող տեղեկանք ստանալ հենց այսօր անձնագրային բաժնից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պարզաբանել է 22/26 տեղամասում առաջացած խնդիրը: Ըստ ԿԸՀ-ի՝ տեխնիկական խնդիր է եղել, տարածքային հանձնաժողովն օպերատիվ լուծում է տվել խնդրին, քվեարկությունը վերականգնվել է, որևէ ընտրող չի զրկվել քվեարկության իրավունքից։
Ինչպես հանրապետության ողջ տարածքում, Շիրակում ևս նախատեսված ժամին՝ առավոտյան 08:00-ից մեկնարկեցին ԱԺ արտահերթ ընտրությունները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Գավառի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով News.am լրատվական գործակալություն այցելությանը՝ ասաց, թե չի հասկանում՝ ինչու է գործակալությունն այդքան «աղմուկ բարձրացրել».
Ալեքսանդր Սարգսյանի որդում՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսպիյանը վաղ առավոտյան կատարել է իր ընտրությունը. լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն լավ Հայաստանի: