
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Հայկ Քարամյանի ընտանիքի անդամներին

Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել հինգ պայմանագրային զինծառայողներ:
Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում չորս պայմանագրային զինծառայողներին նույն օրը հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, հայտնաբերվել է ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի դին (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Սիսիանի զ/կ):
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Հայկ Քարամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: