
Մեծ Բրիտանիան կդադարեցնի ներդրողի «ոսկե այցագրերի» հանձնումը

Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 7-ից դադարեցնում է այսպես կոչված «ոսկե այցագրերի» հանձնման ծրագրի գործողությունը, որոնք օտարերկրացի ներդրողներին իրավունք են տալիս կեցության վկայագիր սանալ երկրում: Դրանք ամենից շատ ունեն ռուսաստանցիներն ու չինացիները: Որոշումը բացատրվում է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարով, տեղեկացնում է BBC-ին: Tier 1 ներդրողի այցագիրը հայտնվել է 2008 թվականին՝ Եվրամիության սահմաններից դուրս բնակվող հարուստ մարդկանց Բրիտանիա բերելու նպատակով:
Այդ այցագիրն ստանալու համար անհրաժեշտ էր առնվազն 2 միլիոն ֆունտի ներդրում կատարել երկրի տնտեսությունում. որպես կանոն, դա արտահայտվում է Բրիտանիա տեղափոխվելուց հետո առաջին երեք ամսում պետական արժեթղթերի կամ տեղական ընկերությունների բաժնետոմսերի գնմամբ: Բայց ծրագիրն սկսեցին քննադատել այն երկյուղների պատճառով, որ դա կօգտագործեն փողերի լվացման համար:
Կառավարությունում խոստացել են, որ «ոսկե այցագրերը» կսկսեն վերստին տալ այն բանից հետո, երբ ֆինանսների ծագումն ստուգելու համակարգ հայտնվի: