«ԲԷՑ-ում նախատեսվում է 150-160 հաստիքների կրճատում». Գարեգին Բաղրամյան

«Ընդհանուր կառուցվածքային փոփոխություններ բոլոր ընկերություններում լինելու են։ Այս պահին ամենաակտիվ աշխատանքներն իրականացվում են Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Ըստ նրա՝ 2 օր առաջ ընտրվել է ԲԷՑ-ի նոր տնօրեն, որին այսօր կներկայացնեն, շուտով կհաստատեն նաև աշխատակազմի ցուցակը, որտեղ նախատեսվում է 150-160 հաստիքների կրճատում. «Նրանք այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ-ի հիմնական գործունեությամբ։ 163 ազատ հաստիքների պարագայում ունենք 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողներ, որն ուղղակի անհասկանալի է»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31