Բաժիններ՝

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է ներմուծման սահմանափակումները Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի, միջադիրների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաև Նիդերլանդների տնտեսական հարցերի և կլիմայի քաղաքականության նախարարության կողմից ստացված պաշտոնական գրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31