2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է՝
Նոյեմբերի 29-ին, ժամը 23:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Երեկ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Տաշիրի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նոյեմբերի 30-ին, ժամը 06:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի 3-րդ խաչմերուկում ավտոմեքենա է այրվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում օրական լսվում է ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ:
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 2 բնակարան եւ հողամաս:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 26-32, Քաջազնունի փողոցի 1, 3, 5, 7, 9, 11 և Վրացյան փողոցի 84/1 շենքերի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 30-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 7-րդ զանգվածի և Սարգսաշեն թաղամասի ջրամատակարարումը։
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պարզվում է, որ ՊԵԿ-ում էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամին աշխատակիցները գումարներ «փոխանցել են» պարտադիր-կամավոր սկզբունքով, ծանուցագրեր ստորագրելով, որ իրենք «խնդրում են», որպեսզի գումարներ փոխանցեն հիմնադրամին։
Նոյեմբերի 29-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:
Նոյեմբերի 29-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ–Հաքիմին (Mr. Mohamed A. Alhakim)։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ տարածքային ընտրական հանձնաժողովները շրջայցեր են իրականացնել Երևանում և մարզերում և հայտնաբերել անթույլատրելի վայրերում փակցված նախընտրական պաստառներ:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել:
Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց «Սասնա ծռեր» և Հանրապետական կուսակցությունների ցուցակներով առաջադրված մի շարք պատգամավորների գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 3000 և 4500 եվրոյին համարժեք դրամ:
76 տարեկան հասակում Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում վախճանվել է ամերիկացի սցենարիստ Գլորիա Կացը, որը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ:
«Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնը Երևանում գործելու է որպես սննդի արտադրամաս և մատուցելու է ծառայություններ՝ սննդի սպասարկման ոլորտում:
Արարատի մարզի Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին:
Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Վայոց ձորի և Սյունիքի մարզերում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Վայոց ձորում և Սյունիքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և մարզերը սպասարկող ոստիկանության ծառայողներին։
Գործադիրի որոշմամբ «Արթիկի ՓՀԿ» ընկերությունը կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը ցանկանում է Սևանը դարձնել բարձր մակարդակի առողջարանային գոտի։
Նոյեմբերի 27-ից 29-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի տեղակալի գլխավորությամբ, ճանաչողական այցով մեկնել է Բելգրադ: