Արարատում անգամ ամուսնալուծությունը չի ազատել կնոջը՝ ամուսնու բռնություններից։ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը սպառնալու համար։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 1-ին:
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Մեծ Բրիտանիայի Սասեքս քաղաքում տեղակայված կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բրիտանական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում վանդակներից ազատել է երկու արջի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր առաքելությունն է համարում մարդու բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելը:
«Եթե ժողովրդի վիճակը վատ է, ես չեմ կարող ինձ լավ զգալ, նման բան չի լինում»,- Մասիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որեւէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում այդ տարրի հանդեպ սեփականության իրավունք։
ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը 2019 թվականին նախատեսում է այգու այցելուներին ուրախացնել նոր կենդանիների ցուցադրությամբ և նոր ազատավանդակ կառուցելով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Ոստիկանությունը շարունակում է բացահայտել նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ համագործակցելով իրավապահ այլ կառույցների հետ: Հոկտեմբերի վերջին օրերին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու շնորհիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են յուրացման երեք դեպք:
Ղազախստանի Աքթոբե քաղաքի դպրոցներից մեկում առաստաղի փլուզման հետևանքով տուժել է ինը աշակերտ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոն, որը հիմնարար հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիաների և արագացուցչային ֆիզիկայի բնագավառում:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մտահոգությամբ հայտարարում է, որ վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ, իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում, ձևաթղթերում, առանձին դեպքերում նաև գովազդում օգտագործում են ՀՀ զինված ուժերի զինանշանը, կամ զինանշանի նմանակված տարբերակը:
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի՝ Բեռլինում տեղակայված արտադրություն։
Նոյեմբերի 30-ին, ժամը 14:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզդաշտից դեպի Հաղթանակի կամուրջ տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատվածը ծանրաբեռնված է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դիլիջանում մեկնարկել է 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո:
Նոյեմբերյանի, Կապանի ավտոճանապարհներին և Սիսիանի «Զանգերի» հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկից խաբեությամբ գումար առերևույթ հափշտակած անձանց ինքնությունը:
Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Աղստև գետում։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» մրցանակի 2019թ. Ընտրող հանձնաժողովի կազմի համալրման մասին։
Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերին հաճախ եմ հիշում Ռուբեն Գևորգյանցին և անընդհատ մտածում, թե ի՞նչ կաներ որոշ նորելուկների` ազգայինի դեմ սանձազերծած իրենց կատաղի պայքարի համար: Ծնունդդ շնորհավոր, Ռուբե՛ն ջան, տեղդ շատ է զգացվում: Տեսակիցդ շատ է պակասել»:
ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Նոյեմբերի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա վարորդ Գևորգ Սահակյանը տեղում մահացել է:
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 06.10-ին, Բեռլին-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Աշոտ Հ.-ն։