Ողբերգական ավտովթար Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
Նոյեմբերի 29-ին, ժամը 23:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 52-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ս., ծնված 1985 թ.) բախվել է բետոնե արգելապատնեշին:
Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 20 մ հեռավորության վրա՝ ձորակում, հայտնաբերել են Գ. Ս.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի