Բաժիններ՝

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Շիրակում 6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող ընկերությունը

Գործադիրի որոշմամբ  «Արթիկի ՓՀԿ» ընկերությունը կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։

Ներդրումային ծրագիրն իրականացվելու է  Շիրակի մարզում։ Կկատարվի  ավելի քան 6 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի 112 նոր աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 1,650,000,000 դրամ, որից 1,450,000,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200,000,000 դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս