Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը ցանկանում է Սևանը դարձնել բարձր մակարդակի առողջարանային գոտի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը ցանկանում է Սևանը դարձնել բարձր մակարդակի առողջարանային գոտի։ Այս մասին Փաշինյանը նշեց Սևան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

««Սևան» ազգային պարկի հողատարածքները որոշ պաշտոնյաների կողմից բաժան-բաժան են արված։ Սևանի ափամերձ տարածքները վարձակալություն են տրված ծիծաղելի գումարներով։ Իմ առաջին հանձնարարականներից մեկը եղել է՝ ուսումնասիրել բոլոր դեպքերն առանձին, ու բոլոր տարածքների համար ազգային պարկին վճարվելիք ողջամիտ գումարներ սահմանել։ Պետք է Սևանը դարձնենք բարձր մակարդակի կուրորտային գոտի»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս գործում առաջին նախապայմանը լճի ափամերձ տարածքները ցանկապատերից ազատելն է։

«Սևանը պետք է դարձնենք հանրամատչելի հանրային, որը նաև ձեռներեցության առումով հասանելի կլինի շատերին։ Բոլորի համար Սևանի շուրջ աշխատելու բնականոն պայմաններ ենք ստեղծելու»,- խոստացավ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենց այս քաղաքականության արդյունքում Սևանում զբոսաշրջային ու ոչ զբոսաշրջային նոր աշխատատեղեր կբացվեն։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930