«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` 2019 թվականի հունվարի 7-ից հետո կբացվի ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար, երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանի կտակը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին, եւ դա էր պատճառը, որ նրանք արժանացան մեծ պատվի՝ հրապարակում հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը «Մարիոթը» հռչակեց «ազգային բրենդ»՝ շարժմանը միացած «Գրանդ հոլդինգի» կողքին։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքական կարիերան ավարտելուց հետո մտադիր է զբաղվել գիտամանկավարժական աշխատանքով, մասնավորապեսէ դառնալ Վանաձորի մանկավարժական համալսարանի ռեկտոր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել էր կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Հրաչյա Թաշչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «Քաղպայմանագրի» անդամներին եւ իր թիմակիցներին խստիվ զգուշացրել է՝ եթե իմանամ իրար դեմ նյութեր եք պատվիրում, ֆեյքերով իրար դեմ աշխատում, նման մարդիկ մեզ հետ գնալու ճանապարհ չունեն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Մանվել Գրիգորյանի որդին, օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը, որն ամենաշքեղ ու էլիտար երկսենյականոցներից էր` ԱԺ դահլիճին կից: Ո՞ւմ են տալու այս շքեղ սենյակները, որն ունի հնարավորություն՝ ուղիղ կապով նիստերին հետեւելու, հայտնի չէ:
Միսուրիում դատավորը 23-ամյա Դեւիդ Բերրի Կրտսերին, որը մեկ տարվա բանտարկության է դատապարտվել որսագողության համար, պարտավորեցրել է ամիսը մեկ անգամ դիտել «Բեմբի» անիմացիոն ֆիլմը:
2018թ. դեկտեմբերի 18-ին ArmDay.am-ի լրատվական կայքի թղթակցին կառավարությունում հավատարմագրելու համար խմբագրությունից պահանջել են հիմնադիր իրավաբանական անձի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, ինչը չի նախատեսվում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ավելին՝ հակասում է այդ օրենքին։
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, խոշոր չափերով առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Աղետի գոտի հասկացությունը վերացնելու համար անհրաժեշտ են գործնական քայլեր:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերի 20-ին ժամը 12։00-ից մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 12։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը:
«Ճիշտ է, որոշ քաղաքացիներ ուրախ են, որ մենք նոր տոնածառ ենք ունենալու, բայց ես կուզենայի, որ դրա փոխարեն՝ մենք ունենայինք նոր ավտոբուսներ, նոր վերելակներ, քաղաքացիների համար նոր սոցիալական բնակարաններ»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Նոր կառավարության կառուցվածքում Սփյուռքի նախարարության չլինելու հավանականությունը բավական մեծ է:
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում սուբվենցիոն երկու ծրագրի իրականացման արդյունքում լուսավորվել է 3030 գծամետր երկարությամբ 5 փողոց կամ գյուղի թաղամասերի մոտ 70 տոկոսը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից օտարերկրացի կալանավորված և դատապարտված անձանց կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 8 անձի։
«Գողություններ են կատարվել Բագրատաշենի մաքսակետում կայանած աջ ղեկով մեքենաներից: Տարել են հայելիներ, անտենաներ, ամեն ինչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը:
Այս պարզաբանման բովանդակությունը՝ մի կողմ, բայց տարօրինակն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ՀՀ կառավարությանը գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելիս հստակ նշել է՝ հանդիպում Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Արիֆ Մամմադովի հետ։
«Այս բյուջեով իրական ծախսերը չեն նվազել, նվազել են միայն այն ծախսերը, որոնք մսխվում էին, և այն ծախսերը, որոնք թույլ էին տալիս, որ այդքան ցածր վարձատրվող մարդիկ աշխատեին ու չդժգոհեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով դեկտեմբերի 17-ից 21-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Չինաստանի Ժողովրդական հանրապետության «ՍԵՏՍ» ընկերության տնօրենի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Սուրբ Ծնունդի իսկական նպատակը նվերների փոխանակումը չէ, եւ հորդորել է այդ տոնը չվերածել «պերճաշուք իրադարձության»:
ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները դեկտեմբերի 20-ից 21-ը Մոսկվայում մասնակցելու են «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման և կազմակերպման պլանավորման առաջին համաժողովին:
«Երևանի ավագանու ընտրություններից առաջ այսօր ավագանիում հայտնված ուժերը հիմնականում խոսում էին տրանսպորտի, վերելակների, կանաչատ գոտիների ավելացման մասին, իսկ այսօր, ցավոք, բյուջեն չունի ընդգծված սոցիալական ուղղվածություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը։
«Սա շատ կարևոր ինքնախոստովանություն է քաղաքապետարանի կողմից, որովհետև մեր պնդման միտումը հետևյալն է, մենք ասում էինք՝ վերելակների համար նախատեսված էր 108.7 մլն դրամ, հիմնավորեք՝ ինչու եք նվազեցրել, իրենք ասում էին՝ դրա մի մասն անարդյունավետ ծախս էր, մենք բարձրացրել ենք արդյունավետությունը և նվազեցրել այդ ծախսը։ Մենք ասում էինք՝ պահեք նույն բյուջեն, մեծացրեք մասշտաբը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:55-ին Երևան քաղաքի Կորեայի ձորում գտնվող ջրանցքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:
«Կառավարությանը կից Ջրի ազգային խորհուրդ գոյություն ունի: Այստեղ թևները ծալած նստում ու նայում են, թե ո՞ւմ բարևը, քայլվածքն իրենց դուր կգա, ո՞ւմ տան, ո՞ւմ չտան»:
Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն: