Բաժիններ՝

ԱՄՆ-ում դատարանը որսագողին պարտավորեցրել է ամիսը մեկ անգամ դիտել «Բեմբի» մուլտֆիլմը. The Hill

Միսուրիում դատավորը 23-ամյա Դեւիդ Բերրի Կրտսերին, որը մեկ տարվա բանտարկության է դատապարտվել որսագողության համար, պարտավորեցրել է ամիսը մեկ անգամ դիտել «Բեմբի» անիմացիոն ֆիլմը: Ինչպես հայտնել է The Hill թերթը, դատապարտյալի նկատմամբ պատիժը կսկսի իրականացվել դեկտեմբերի 23-ից։

Միսուրիի, Քանզասի եւ Նեբրասկայի նահանգների տարածքում եւ Կանադայում հրազենով եղջերուների ապօրինի որսի դեպքերի հետաքննությունը շարունակվել է ավելի քան ինն ամիս: Ընդամենը գտել են Միսուրիի 14 բնակիչների, որոնք ընդհանուր առմամբ 230 անգամ խախտել են շրջակա միջավայրի պահպանության օրենքը: «(Որսագողերի կողմից) սպանված եղջերուների մեծ մասն օգտագործվել է որպես որսավար,- ասված է դատավորի հայտարարության մեջ:

Ամենից հաճախ կտրել են դրանց գլուխն ու եղջյուրները»: Դատարանը համարել է, որ մեկ տարվա բանտարկությունը եւ երկու տարվա փորձնական ժամկետը բավարար պատիժ չէ Բերրի Կրտսերի համար: Նաեւ դատարանը որոշել է երիտասարդին ցմահ զրկել որսի, ձկնորսության եւ թակարդներ դնելու թույլատրագրից: Բացի դրանից, որսագողը պետք է մուծի 51 հազար դոլարի չափով տուգանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս