Բաժիններ՝

«Ես խնդրում եմ ձեզ՝ եկեք Սուրբ Ծնունդը չվերածենք «պերճաշուք իրադարձության». Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Սուրբ Ծնունդի իսկական նպատակը նվերների փոխանակումը չէ, եւ հորդորել է այդ տոնը չվերածել «պերճաշուք իրադարձության»: Այդ մասին հայտնել է Vatican News առցանց-պորտալը:

Դեկտեմբերի 19-ին կայացած ընդհանուր ունկնդրության ընթացքում նա ասել է, թե «գովազդը մեզ ասում է միմյանց ավելի ու ավելի շատ նոր ընծաներ նվիրել»: «Բայց ո՞րն է այն տոնակատարությունը, որն Աստված սպասում է մեզանից»,-հավելել է քահանայապետը: Նրա խոսքով՝ «Սուրբ Ծնունդի խորհուրդն այն է, որ լսենք Աստծո անխոս ձայնը»:

«Ես խնդրում եմ ձեզ՝ եկեք Սուրբ Ծնունդը չվերածենք «պերճաշուք իրադարձության»,-նշել է Հռոմի պապը: Նա նաեւ հիշեցրել է տոնի պատմությունը եւ երջանիկ Սուրբ Ծնունդ մաղթել բոլորին: Եվրոպական երկրների մեծ մասում Սուրբ Ծնունդն ավանդաբար նշում են լույս դեկտեմբերի 25-ի գիշերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս