Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1956 թ.) և «Opel Corsa» մակնիշի (վարորդը՝ Գ. Խ., ծնված 1976 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Շ.-ն (ծնված 1980 թ.) տեղափոխվել է Ապարանի ԲԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Օpel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս