Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին քաղաքի մուտքի մոտ, ի նշան բողոքի, 200-ից ավելի քաղաքացիներ փակել են գլխավոր ճանապարհը և պարզաբանում են պահանջում իշխանություներից, թե ինչի համար են գրավով ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին:
Երևանում տեղի է ունեցել Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացավ, որ բոլոր հայերի երազանքները կկատարվեն, ինչպես դա տեղի ունեցավ 2018 թ.:
«Ընտանեկան օրենսգրքի» վերջին փոփոխություններով երեխա որդեգրելու համար սահմանվել են տարիքային որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, որդեգրող ծնողի և երեխայի տարիքային նվազագույն տարբերությունը պետք է լինի 18 տարի, իսկ առավելագույնը՝ 50:
Դպրոցներում խոսող գրքերի հայտնվելուց հետո այն երեխաներն, ովքեր համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա, կօգտվեն դպրոցում գործող սարքավորումների բանկերից:
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղում ապրող 25-ամյա մի երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 21-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության Մասիսի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 100-ամյա Մարուսյա Հայրապետովային։
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին` ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը:
«Սանիթեք» ընկերության տեխնիկան մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար բավարար չէ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Սամարայի մարզում դեկտեմբերի 21-ին МАН-180 բեռնատարը վրաերթի է ենթարկել Հայաստանի քաղաքացու, ով տեղում մահացել է: Այս մասին հայտնել է tlt.ru»-ն՝ հղում կատարելով տեղի ճանապարհային ոստիկանության աղբյուրին:
30 տարի` առանց շենքային բարեկարգ պայմանների ու լոկալ ջեռուցման համակարգի:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Երեկ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի արդյունքների յուրատեսակ հաշվետվություն ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ մանրամասնորեն ներկայացնելով այցի գաղափարը, նպատակները, ծախսերը և արդյունքները։
Հայաստանում այս տարի երեխա որդեգրել ցանկացող 43 օտարերկրացի է գրանցվել, և որդեգրվել է 44 երեխա: Այս մասին երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանը նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:
«Երևան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և Երևան տեղափոխել նոր արհեստական տոնածառ 35մ բարձրությամբ՝ իր համապատասխան լույսերով և զարդարանքով՝ 85 միլիոն 32 հազար ՀՀ դրամով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են Հիմնադրամի հոգաբարձուներ Վահագն Թեւոսյանը, Լենա Նազարյան, Սերժ Թանկյանը, Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը եւ Լուսինե Քասարջյանը:
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Միքայել Վարդանյանը, Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, ընդհանուր առմամբ 84 մլն դրամի օգնություն է տրամադրել Տավուշի մարզի բոլոր, սոցիալապես անապահով, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 167 անձանց: Յուրաքանչյուրին հատկացվել է 500 հազար դրամ: Մանրամասները` տեսանյութում:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ավագանու արտահերթ նիստի ընթացքում հանդես եկավ ելույթով և նշեց, որ եկել է քաղաքապետին և ավագանու անդամներին շեղելու «տոնածառի հանդեսից»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 22-23-ը, դեկտեմբերի 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի խոսքով՝ 2019 թվականի բյուջեն 2018 թվականի բյուջեի համեմատ ունի առնվազն 2 մլրդ դրամի աճ, ինչը համարում է բավականին համեստ պլանավորում, քանի որ տեսլականը տնտեսման հետ կապված՝ ավելին է, քան պլանավորել են:
Բուենոս Այրեսի ոստիկանությանը դատավորի որոշմամբ խուզարկել է արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփական տունը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի մի շարք գրասենյակներ, վկայակոչելով արգենտինյան լրատվամիջոցները Ազատության կայքում տեղեկացնում է Դիեգո Կարամանուկյանը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՍԱՊԾ ենթակայության ներքո գտնվող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի 14 աշխատակիցների ազատել են աշխատանքից: Նրանք կարծում են, որ աշխատանքից ազատում են նախկին տնօրեն Կարեն Միրզոյանի օրոք ընդունված բոլոր կադրերը:
Աղբահանության վճարը հավաքագրելու գործառույթը ամբողջությամբ պատվիրակվել է Երևանի վարչական շրջանի ղեկավարներին, որոնք այդ լիազորությունները իրականացնելու են աշխատակազմերի միջոցով:
Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու որոշմամբ, Երևան համայնքի սեփականություն համարվող Սիսակյան փողոցի հ.4 շենքի հ.16/1` 15.7քմ ընդհանուր մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց տրվեց Արթուր Ռազմիկի Աբգարյանին: