Բաժիններ՝

Լիբանանի պաշտպանության նախարարը ՀՀ դեսպանին երախտագիտություն է հայտնել երկրում ՀՀ զորախմբի ներկայության համար

Դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 27-ին հանդիպել է Լիբանանի նորանշանակ պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին (Elias Bou Saab):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը կշարունակի զարգանալ:

Վահագն Աթաբեկյանը ներկայացրել է Լիբանանում ՀՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին, որը կլինի ռազմական ոլորտում երկկողմ համաձայնագրերի իրականացման աշխատանքային (ad hoc) խմբի համանախագահը:

Նախարար Բու Սաաբին վստահեցրել է, որ պաշտպանական ոլորտում հայ-լիբանանյան երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ: Նախարարը բարձր է գնահատել հայ համայնքի դերը երկրի զարգացման բոլոր, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, և երախտագիտություն է հայտնել ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակում Լիբանանում ՀՀ զորախմբի ներկայության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս