Բաժիններ՝

Հայ բժիշկները եզակի վիրահատություն են կատարել

Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները կատարել են թոքի զարկերակի ստենտավորում: Այս մասին տեղեկացրին բժշկական կենտրոից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հիվանդը 35 տարեկան է, 4 տարի գանգատվել է սրտի եւ թոքի խնդիրներից, եղել հանրապետության, նույնիսկ արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Գերմանիայում 1,5 տարի բուժվելուց հետո խնդիրները չեն վերացել:

Հիվանդությունն ախտորոշվել է «Էրեբունի» ԲԿ սրտաբանանական կլինիկայում: Պարզվել է, որ հիվանդի մեկ թոքի զարկերակը կրիտիկական ձեւով խցանված է, մյուս թոքի զարկերակը՝ ամբողջովին փակված:

Թեեւ միջամտությունը ռիսկային էր, սակայն սրտաբանների թիմը որոշել է ռիսկի գնալ եւ կատարել ստենտավորումը: Միջամտությունը բացառիկ է նախ դեպքերի հազվադեպ լինելու պատճառով, բայի այդ, Հայաստանում մինչ օրս չի եղել նման միջամտություն:

Հիվանդն արդեն լավ է, պատրաստվում է դուրսգրման, նրա բոլոր գանգատները վերացել են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս