Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է «Օսկարի» քառակի դափնեկիր կոմպոզիտոր Անդրե Պրևինը

89 տարեկան հասակում վախճանվել է «Օսկարի» քառակի դափնեկիր ամերիկացի կոմպոզիտոր Անդրե Պրեւինը: Այդ մասին գրել է New York Times թերթը:
Կոմպոզիտորը մահացել է փետրվարի 28-ի առավոտյան Նյու Յորքի Մանհեթենի շրջանի իր տանը: Նրա մահվան լուրը հրատարակությանը հաստատել է երաժշտի մենեջեր Լինդա Պետրիկովան:

Պրեւինը ծնվել է Ռուսաստանից հրեա ներգաղթյալների ընտանիքում: 1937 թվականին նրա ընտանիքը Գերմանիայից փախել է Ֆրանսիա, իսկ այնուհետեւ ԱՄՆ, որտեղ Պրեւինը ամերիկյան քաղաքացիություն է ստացել:

Կինեմատոգրաֆում Պրեւինի աշխատանքը չորս անգամ «Օսկար» մրցանակի է արժանացել «Ժիժի» (1958), «Պորգին եւ Բեսը» (1959), “Irma la Douce” (1963), «Իմ աննման լեդի» (1964) ֆիլմերի համար:

1970-ական թվականներին Պրեւինը ամուսնացել էր հայտնի դերասանուհի Միա Ֆերոուի՝ երգիչ Ֆրենք Սինատրայի նախկին կնոջ հետ, որը հետագայում ամուսնացավ ռեժիսոր Վուդի Ալենի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս