Վիեննայում բեռնատար ավտոմեքենան բախվել է գնացքին. կան վիրավորներ
Վիեննայում բեռնատար ավտոմեքենան բախվել է գնացքին, նախնական տվյալներով՝ տուժել է 15 մարդ: Այդ մասին հայտնել է Kurier թերթը: Հրատարակության տվյալներով՝ գնացքը բեռնատար ավտոմեքնային հարվածել է ապրիլի 4-ին քաղաքի արեւելյան մասի Դոնաուշտադտ շրջանում:
Նախնական տվյալներով՝ երկու մարդ` լուրջ վնասվածքներ, իսկ 13 հոգի թեթեւ վերքեր են ստացել: Վիեննայի ոստիկանությունը Twitter-ում հաստատել է, որ Դոնաուշտադտի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել բեռնատար ավտոմոբիլի եւ գնացքի մասնակցութ5ամբ:
Հրատարակությունը նշում է, որ հրշեջ ծառայության աշխատակիցներն օգնել են ուղեւորներին դուրս պրծնել գնացքից, որը պատահարի հետեւանքով դուրս է ընկել ռելսերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



