«Նա, ով դա արել է, սրբություն չունի». Ոստիկանությունը Եռաբլուրում ավտոմեքենաներ թալանելու գործով կասկածյալներ ունի

Ոստիկանությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավտոմեքենաներ թալանելու գործով կասկածյալներ ունի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ դատապարտելով նման արարքները։

«Հանրության մեջ որոշակի կարծիք է ձևավորվել, որ այնտեղ իրավապահների ներկայությամբ է դա եղել, բայց դա այդքան էլ այդպես չէ: Այո, այնտեղ անվտանգությունից ելնելով ի սկզբանե եղել են ոստիկանության ծառայողներ և այլ գերատեսչությունից նույնպես ծառայողներ, սակայն երբ որ արարողակարգային միջոցառումն այնտեղ ավարտվել է, ոստիկանների ծառայությունը նույնպես ավարտվել է։ Ոստիկանության բացակայության պարագայում է դա տեղի ունեցել և տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ դա տեսանելի չէր կարող լինել»,- ասաց Օսիպյանը:

Ըստ նրա՝ ոստիկանները չեն կարող ամեն կայանված մեքենայի կողքին կանգնել, և ոստիկաններն այդտեղ ոչ թե մեքենաներն են հսկել, այլ անվտանգություն են ապահովել։

Հարցին՝ միտում տեսնո՞ւմ է կատարվածում, Վ.Օսիպյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել. «Նա, ով դա արել է, սրբություն չունի»։

Կարդացեք նաև

 Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս