Բաժիններ՝

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու նախագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ապրիլի 16-ը հռչակել հայ կինոյի օր։

ՀՀ մշակույթի նախարար տեղակալ Տիգրան Գալստյանն ասաց, որ մերժում են առաջարկը, քանի որ արդեն կա կինոյի միջազգային օր՝ դեկտեմբերի 26-ը։

«Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե քանի որ կա միջազգային օրը, նպատակահարմար չեն համարում մի հատ էլ սեփական օր ունենալ։ «Մանավանդ որ, միջազգային կինոաշխարհին ինտեգրվելու շատ խելամիտ տարբերակ կլինի», – ասաց վարչապետը։

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ ավելացրեց, որ ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է։ «Այո, ևս մեկ փաստարկ՝ չնայած հիմա ոստիկանության մասին շատ հաճախ են ֆիլմեր նկարում, բայց, ամեն դեպքում», – արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930