Բաժիններ՝

Ոստիկանապետը հաստատում է՝ համաներումն է նպաստել հանցագործությունների աճին

Համաներումով ազատվածներից շուրջ 71 անձի կողմից այս պահի դրությամբ կատարվել է 130 հանցագործություն, նրանցից կալանավորվել է 14-ը, մնացածի խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով բնակարանային ու ավտոմեքենաներից կատարվող գողությունների աճին։

Նա հաստատեց 168.am-ի դիտարկումը, որ համաներումն է նպաստել հանցագործությունների աճին. «Իհարկե, ես ձեզ թիվ բերեցի»։ Ոստիկանապետը չբացառեց, որ համաներվածները, որ ազատության մեջ են, այս պահին հանցագործություն են կատարում և չեն բացահայտվի։

Ըստ նրա՝ կա ևս մի գործոն՝ ՀՀ քաղաքացիները զգայուն են դարձել, եթե նախկինում ուշադրություն չէին դարձնում որևէ արարքի, որովհետև մտածում էին, որ դա իրավական գնահատականի չի արժանանա, այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն: Օսիպյանը նշեց, որ նախկինում եղել են դեպքեր, որբ մարդիկ բնակարանային գողության համար դիմել են ոստիկանություն, բայց ոստիկանները չեն գրանցել դեպքերը.

«Այսօր չկա այդպիսի բան, ոստիկանները ցանկացած հաղորդում, ցանկացած հայտարարություն, լուցկու չոփից սկսած՝ մինչև ամենածանր հանցագործություն, գրանցում են»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս