Բաժիններ՝

ԱԱԾ-ն ազատ է արձակել  ՊՎԾ գործով կալանավորված պաշտոնյաներից մեկին

Պետական վերահսկողական ծառայության  (ՊՎԾ) ձերբակալություների հայտնի գործով ԱԱԾ-ն նախօրեին որոշում է կայացրել և ազատ է արձակել  կալանավորված պաշտոնատար անձանցից մեկին:

168.am-ի տեղեկություններով՝ 3 ձերբակալված անձանցից մեկը, ում նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, փոխվել է չհեռանալու մասին ստորագրությունով,  հենց ՊՎԾ պաշտոնյաներից մեկն է:

«Դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝  Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին  ստորագրությամբ»,- 168.am-ի հետ զրույցում մեր տեղեկությունը հաստատեց ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանը:

Այլ մանրամասներ ԱԱԾ-ից մեզ չփոխանցվեցին:  Հիշեցնենք, նույն գործով կալանավորված է մնում դեռևս երկու անձ՝ ՊՎԾ  վարչության պետերից մեկը և նրան փոխկապակցված ձեռնարկատեր՝ «Զովաշեն» ՍՊԸ-ից:

Կարդացեք նաև

Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության Գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս