Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզն 88-ի երկրաշարժից հետո տնակային պայմաններում է գործում:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 2-ին ընդունել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղին:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության և Երևանի քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ նախօրյակին երկօրյա այց էին կազմակերպել Գյումրի:
Մայիսի 3-ին և 4-ին Սարյան և Մոսկովյան փողոցներում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» փառատոնը:
ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը, որն այսօր ակցիա էր իրականացրել Ազգային ժողովի բակում, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող շրջիկ սրճարանների ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Եչևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի խանութներից մեկում առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը:
«ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը կհրապարակի 2019 թվականի մայիսի 13-ին։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:
«Մակնիշը չեմ նշում․ կարծում եմ՝ գուշակում եք։ Երկրորդ նկարում փակագծերի մեջ նշված է մանկապարտեզների շենքերից կրճատված գումարը, իսկ երկրորդում աղբատարների գնման վերաբերյալ տեղեկությունը»։
2019թ. ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը:
Մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն:
Մայիսի 2-ին, ժամը 12:17-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացվելիք Գինու փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 3-ին, ժամը 12.00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 24-ը երկկողմանի արգելվելու է երթևեկությունը Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Մոսկովյան-Սարյան փողոցների խաչմերուկ:
ՀՀ մշակույթի նախարարության միջամտության արդյունքում «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում ժամանակավորապես դադարեցվել են իրականացվող շինարարական աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը նորից շրջանառության մեջ է դրվել ամենատարբեր թեմաներով՝ Համլետ Ղուշչյանի նկատմամբ բռնության դեպքից մինչև կառավարության կողմից՝ իր ձեռնարկատիրությանը տրվող հատուկ արտոնություններ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության ժամանակ անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Գ. Վ.-ին, որի մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով:
«Պացիենտ Սամվել Արտեմի Ստեփանյանը ընդունվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» Վանաձորի «Տարեցների տնից» հետևյալ ախտորոշմամբ՝ «Թիկունքի, երկու ազդրերի, երկու բազուկների ջերմային այրվածք II-III աստիճանի /մարմնի ծածկույթի 35% մակերեսով/: Այրվածքային շոկ II աստիճանի»:
Դիմումատուն տեղեկացրել է, որ իրեն պետական ոչ առեւտրային կազմակերպությունում (ՊՈԱԿ) աշխատանքից ազատել են կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով, մինչդեռ աշխատանքային պայմանագրով կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը լուծելու դրույթ նախատեսված չի եղել:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը չբավարարվեց:
«Եթե ես չեմ սխալվում, սրբազանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ներկայացրել է, որ մենք ազգականներ ենք: Ես հիշում եմ, որ լրագրողներից մեկն ինձ զանգահարեց և այդ հարցը տվեց, ես պատասխանեցի, որ չեմ ցանկանում մեկնաբանել, չնայած որ կարող եմ հեշտությամբ հերքել»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով:
Մայիսի 1-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ շրջանի կտած-ծակած թափացող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Նորավան գյուղի 34-ամյա մի բնակիչ:
«Ջրային ոլորտում ուսումնասիրությունները կարևորում ենք, և բավականին դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում երկու քրեական գործ կա հարուցվածք: Առաջիկայում այդ ուսումնասիրությունները միանշանակ շարունակվելու են»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով ՊՎԾ ստուգումների մասին:
Հարցին, թե նա սպասո՞ւմ էր, որ կունենա մեղադրյալի կարգավիճակ, ըստ «Փաստինֆոյի»՝ Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Թուրքերի, ադրբեջանցիների մոտ եմ ունեցել»:
Քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ կողմնակալ լինելու կասկածներ ունենալու հիմքով:
Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել՝ արդյո՞ք ինքը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրան պարզաբանումներ ներկայացրե՞լ է իր ունեցվածքի մասին:
Մայիսի 1-ին, ժամը 22.30-ին, ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողները նկատելով, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի մոտ մի քաղաքացի դեպի օդ կրակոց է արձակել, անմիջապես միջոցներ են ձեռնարկել խուլիգանության դեպքը կանխելու ուղղությամբ: