Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ որոշման նախագծին:
Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Արցախի պատվիրակությունը այցի վերջին օրը մասնակցել է Բուենոս-Այրեսում կայացած գրքի 45–րդ միջազգային փառատոնին:
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս
Շուրջ 1.5 ամիս առաջ politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս։ Մանրամասները՝ քիչ անց»։
Լիբանանում ՀՀ դեսպանություն է այցելել լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը (Saleh Zahreddin), ով հանդիսանում է Հայոց ցեղասպանության, Հայաստանի և հայ-լիբանանյան բարեկամական կապերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հրապարակումների հեղինակ:
1-ին զորամիավորման զորամասերում շարունակվում են մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական պարապմունքները:
Մայիսի 2-ին, ժամը 11:45-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի սկզբնամասում գտնվող դիտահորում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների իրացման հանգամանքները, կատարման մեխանիզմը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զեկուցեց, որ բավարար քանակով ջրային պաշարներ են կուտակվել և ապրիլ-հունիսին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի:
Մայիսի 2-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Բայց այդ նույն մարդիկ չե՞ն նախկին մեխանիզմը ստեղծել: Այսօր 21-րդ դարն է, պետք է ամիսը մեկ սկայպով զանգի, անձամբ խոսի: Փոխանակ առաջ գնանք, տեխնոլոգիաներն օգտագործենք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք: Փոխանակ մտածենք՝ ո՞նց անենք, հայտնվենք 2030թ. հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք, որ հայտնվենք 1997 թվին: Դա ի՞նչ տրամաբանություն է»:
«Սույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։
Դավիթ Ադյանը մանրամասներ հայտնեց նաև Սամվել Ադյանի մասին։ «Ինքը էնպես է հիասթափվել պետական ապարատից, որ ամբողջ կյանքում երևի էլ չի աշխատի պետապարատում»,- ասաց նա։
Մայիսի 2-ին, ժամը 09:39-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի բնակչի դին բնակարանից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 17-ին, ժամը 9.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հաղորդում էր, որ ապրիլի 16-ին, ժամը 19.30-ին, մեքենան վերանորոգելու նպատակով տարել է Չեխովի փողոցում գործող ավտոսպասարկման կետ, որտեղից մեքենան փախցրել են:
Ակցիայի մասնակից Արեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ապրիլի 19-ից Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հրահանգով իրենց շրջիկ սրճարանները հոսանքազրկել են և թույլ չեն տալիս աշխատել, 47 տնտեսվարող սնանկացել է, 120 մարդ գործազուրկ է դարձել:
Մայիսի լույս 1-ի գիշերը, 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 17.30-ին, 3 քաղաքացիներն էլ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել բացատրություններ:
Ապրիլի 30-ին Հանրային խորհուրդը հանդիպեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հիշեցնեմ, որ Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է:
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները:
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 1-ին, ժամը 22:43-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտնվել է միջազգային մամուլի էջերում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորի բժշկական կենտրոնից Երեւան է տեղափոխել Վանաձորի ծերատան բնակիչ 68-ամյա Սամվել Ստեփանյանին:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ»-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Արտաշատում տեղի է ունենալու Արարատի մարզի համայնքային ֆուտբոլային թիմերի առաջնության բացումը, որին մասնակցելու են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, եւ դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 10։00-21։00-ն կդադարեցվի …
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը (Կոկորդիլոս՝ մականունով) հերթական առիթն է ստեղծել՝ որ «փայլի» լրատվադաշտում: 168.am-ին հայտնի է դարձել, թե ինչ մեթոդներ է գործի դրել Արարատի մարզպետը՝ Արամայիս Գրիգորյանի և մյուս մարզպետների նշանակած կադրերից ազատվելու համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 2-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Երևանի` Նորք Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: