ՊՎԾ պետի պաշտոնակատարը չբացահայտեց, թե ինչ հանձնարարականներ է ստացել վարչապետից
«Ջրային ոլորտում ուսումնասիրությունները կարևորում ենք, և բավականին դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում երկու քրեական գործ կա հարուցվածք: Առաջիկայում այդ ուսումնասիրությունները միանշանակ շարունակվելու են»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով ՊՎԾ ստուգումների մասին:
Ըստ նրա՝ ավարտական փուլում են գտնվում Երևանի պետական բժշկական համալսարանում կատարված ուսումնասիրությունները. «Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրն ամփոփման փուլը կավարտվի: Ավարտական փուլում է նաև քրեակատարողական հիմնարկներում ուսումնասիրությունը»:
Թե վարչապետից ի՞նչ հանձնարարականներ է ստացել, Ա.Քյարամյանը չբացահայտեց: