Բաժիններ՝

Տղան նկատել է հոր շուրջը խմբված անձանց և ենթադրելով, որ հոր հետ վիճաբանում են, 1 անգամ օդ կրակոց է արձակել

Մայիսի 1-ին, ժամը 22.30-ին, ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողները նկատելով, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի մոտ մի քաղաքացի դեպի օդ կրակոց է արձակել, անմիջապես միջոցներ են ձեռնարկել խուլիգանության դեպքը կանխելու ուղղությամբ:

Մեկնած ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը ժամը 22.45-ին նշված վայրից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1996 թ. ծնված Արմեն Խ.-ին՝ իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Նրա անձնական խուզարկությամբ գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակ, ինչի վերաբերյալ վերջինս հայտնել է, թե այն գնել է մոտ մեկ տարի առաջ ՌԴ Մոսկվա քաղաքում:

Արմեն Խ.-ն բացատրություն է տվել, որ զանգահարել է հորը, ով զբաղվում է մասնավոր տաքսի ծառայություն մատուցելով, և զգալով, որ նա գտնվում է ալկոհոլ օգտագործած վիճակում, անհանգստացած եկել է նշված վայր, որտեղ նկատել է հոր շուրջը խմբված անձանց և ենթադրելով, որ հոր հետ վիճաբանում են, 1 անգամ օդ կրակոց է արձակել:
Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս