ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները:
Մայիսի 2-ին, ժամը 23.45-ին, «Տոյոտա Վիտս» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտա Վիտս»-ի 25-ամյա վարորդ Արմեն Ահարոնյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա ուղևոր Լևոն Ահարոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Մայիսի 2-ին, ժամը 09.00-ին, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտա Կոռոլա»-ի 68-ամյա ուղևորուհի Հայկանդուխտ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հայկանդուխտ Կարապետյանը մահացել է:
Մի շարք տաքսու վարորդներ փակել են Աբովյան-Կորյուն խաչմերուկը: Նրանք պահանջում են մեքենաները անվճար կայանելու օրինական տարածքներ տրամադրել: Այս մասին տեղեկացնում է factor.am-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր.
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի Եվրոպական միության անունից արված հայտարարությունը մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում մահացել է մեկ օր առաջ Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված քաղաքացի Գարեգին Նալբանդյանը:
Մայիսի 2-ին, ժամը 12:08-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հ.Խ.) բակում սեփականատերը 1994 թ.-ին հակատանկային ական է թաղել. հայտնաբերման և վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել: Նախարար Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցուցմունք է տվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ (ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են), նշել է, որ նման բան չկա:
Մայիսի 3-ին, ժամը 03:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 2-ին, ժամը 22:36-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Արարատի մարզի Բերքանուշ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները:
Մայիսի 3-ին, ժամը 00:03-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 2-ին, ժամը 23:27-ին 91 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 38/1 հասցեում գտնվող գործարանի 1-ին հարկում, 3-րդ հարկում ծխապատ գոտի է. ներսում քաղաքացիներ կան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
«Հրապարակ» թերթը գրում է. «Մաքրուհիների կրճատումից հետո ԱԺ աշխատակիցները տագնապով սպասում են, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց․
Երեկ կառավարությունը քննարկեց իմ և իմ գործընկերների նեկայացրած նախագիծը` որով մենք առաջարկում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնացմանը կամ խեղմանը, կենդանիներին խոշտանգելը` քրեականացնել և որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրպատիկը, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով և կամ ` ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով:
Մեր կյանքը բաղկացած է նաև շրջադարձային բացահայտումներից: Ինչ-որ պահի աչքերդ բացվում են, ու տեսնում ես այն, ինչը մինչ այդ քեզ համար գաղտնիք էր, մինչ այդ պահն անկարևոր էր, անէ էր:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի խանութներից մեկում առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1985թ. ծնված տղամարդու դանակահարության դեպքը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 3-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1-ին շենքի 7-ից մինչև 12-րդ մուտքերի, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և հարակից հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 22:43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում:
Բոլորը գիտեն այս խախտումների մասին, բայց ոչ բոլորն են պայքարում դրանց դեմ։ Հիշեցնում ենք դրանց մասին մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվեց։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը առաջադրվել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի թեկնածու:
Նյու Յորքը դարձել է ԱՄՆ-ի առաջին խոշոր քաղաքը, որտեղ կալանավորներին այսուհետեւ թույլատրված է բանտից երկրի սահմաններում զանգահարել անվճար:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բացարձակ սուտ է որակում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը:
Երևանի քաղաքապետարանն, արձագանքելով Ճանապարհային ոստիկանության առաջարկին, սկսել է Եղվարդի խճուղու միջանկյալ հատվածի բարեկարգման աշխատանքները. ճանապարհի այս հատվածում, որտեղ հաճախ տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, կձևավորվի կանաչ գոտի:
Մայիսի 2-ին՝ ժամը 16:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում մայիսի 2-ին մեկնարկել է հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը: