Բաժիններ՝

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության ժամանակ անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Գ. Վ.-ին, որի մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով:

Ավելի ուշ՝ ժամը 17:45-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում, որի արդյունքում խցերի թաքստոցներից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, 2 սայր, ինքնաշեն 21 խաղաթուղթ:

Նույն օրը՝ 18:50-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, չնախատեսված խուզարկությամբ ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Ն.-ի մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ:

Ապրիլի 30-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություն են իրականացրել նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, որի արդյունքում հիմնարկի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 3 հատ բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ:

Իսկ ժամը 15:00-ի սահմաններում հիմնարկի մասնաշենքերից մեկի հարակից տարածքում՝ եկեղեցու հարևանությամբ՝ բազալտե նստարանի տակ պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են տարբեր մոդելի 7 բջջային հեռախոս, 4 հատ USB լար, 1 ականջակալ, 3 հատ wi-fi սարք, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 10 լիցքավորիչ:

Հայտնաբերվածներն առգրավվել են: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս