
Փրկարարները սահմանազատել են տան փլուզված հատվածը

Մայիսի 2-ին, ժամը 12:17-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (մոտ 140 քմ) աջ հատվածի արտաքին պատը: Փրկարարները սահմանազատել են փլուզված հատվածը:
Դեպքի մասին տեղեկացվել են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: