Արտաշատի «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում մայիսի 4-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը:
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ այլ պարտադիր վճար չկատարելը):
Մայիսի 3-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 3-ին, ժամը 21։53-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ գյուղերի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 3-ին, ժամը 14:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցի թիվ 46 հասցեում գտնվող հյուրատան սենյակներից մեկում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 4-ին, ժամը 06:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ «Օջախ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 3-ին, ժամը 16:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է:
Ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմը գալիս է Երևան ու «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահներից պարզում, որ «անցանկալի անձ» է Հայաստանի համար։
Տեղեկություններ կան, որ առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված ՀՀ քաղաքացիների զանգվածային դեպորտացիայի հետ։
Չորեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։
Կյանքի 75-րդ տարում մահացել է «Աստղային պատերազմներ» կինոսագայում Չուբակայի դերը խաղացած դերասան Փիթեր Մեյհյուն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկակացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառմանը:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ այցելել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և շնորհավորել ապագա լրագրողներին և դասախոսական կազմին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 3-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում վաճառողները սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնեն տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ: Պետությունը նոր պարտադիր նորմ է սահմանում: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Թաղապետարանի աշխատակիցները դժգոհել են, քանի որ Արամ Դանիելյանը պարգևավճարներն իրենց միջև ճիշտ չի բաշխել, մի աշխատողին ավելի մեծ պարգևավճար է տվել, մյուսին՝ քիչ։ Բացի այդ, թաղապետարան է բերել իր բարեկամներին ու ընկերներին, որոնք զբաղեցնում են տարբեր պաշտոններ՝ սկսած տեղակալից՝ մինչև վարորդ։
Անառողջ ոտնձգություն՝ մամուլի ազատության հանդեպ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, մաեստրո Տիգրան Մանսուրյանին։
Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել:
ՀՀ ոստիկանությունն իրազեկում է, որ մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները:
ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, մայիսի 2-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի թիվ 1226 նիստի ընթացիկ հարցերի շուրջ, ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարություններին, ինչպես նաև Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության խոչընդոտման հարցերին:
Երևանի քաղաքապետ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Նրան ուղեկցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Միակ գործնական քայլը, որը քաղաքապետն իրականացրել է՝ դա միջնորդելն էր, որպեսզի «ՍանիՏեքը» ենթավարձակալներ վերցնի ՝ «Զիլերը» շահագործելու համար։ Դրանք կարճաժամկետ լուծումներ են, բայց երկարաժամկետ լուծման տեսանկյունով՝ ես վստահ հայտարարում եմ՝ քաղաքապետարանը չունի տեսլական, թե ինչպես է լուծելու այս խնդիրը համակարգային կերպով»։
Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ցեմենտի հարցով աշխատանքային խմբի առաջին քննարկումը։
«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս կառավարությունից պատասխան չեն ստացել: «Կարևոր է, որ արձագանքեն Կառավարությունից, էլեկտրականությունը տան և մնացած կարգավորումների քննարկումները շարունակեն մեզ հետ»,- նշեց Արեն Մելիքյանը: