«Շոու սարքելը լավ բան ա». Նազիկ Ամիրյանը` իրենց տանը հայտնաբերված զենք-զինամթերքի մասին. «Փաստինֆո»
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննության նիստի ընդմիջման ժամանակ վերջինիս կինը` Նազիկ Ամիրյանը, անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե իրենց բնակարանից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, արձագանքեց` ասելով. «Ո՞վ ասեց»: Դիտարկմանը, որ դա վկայող տեսանյութ կա, Ամիրյանը պնդեց. «Շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը կերեւա դատարանում»:
Հարցին, թե նա սպասո՞ւմ էր, որ կունենա մեղադրյալի կարգավիճակ, ըստ «Փաստինֆոյի»՝ Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Թուրքերի, ադրբեջանցիների մոտ եմ ունեցել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: