
«Քաղաքապետը կրճատել է մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման բյուջեն 243 մլն դրամով, որից 236 մլն վճարել մեկ անձով ձեռք բերված աղբատար մեքենաների համար»

Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետը ապրիլի 29-ին կրճատել է մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման բյուջեն 243 մլն դրամով, որից 236 մլն վճարել մեկ անձով ձեռք բերված աղբատար մեքենաների համար։ Մակնիշը չեմ նշում․ կարծում եմ՝ գուշակում եք։
Երկրորդ նկարում փակագծերի մեջ նշված է մանկապարտեզների շենքերից կրճատված գումարը, իսկ երկրորդում աղբատարների գնման վերաբերյալ տեղեկությունը»։
Քաղաքապետը ապրիլի 29-ին կրճատել է մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման բյուջեն 243 մլն դրամով, որից 236…
Gepostet von Դավիթ Խաժակյան am Donnerstag, 2. Mai 2019