Բաժիններ՝

Բելգիայի թագուհին կայցելի Հայաստան

Բելգիայի Թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը:

«Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Թագուհին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը: Նախատեսված է այց  «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Թագուհու ծրագրի առանցքային կետերից կլինեն բնապահպանական հարցերը, որոնց շրջանակում նա կայցելի Գեղարքունի մարզ, Սևանա լճի տարածք, ինչը կարևորվում է հատկապես 2026 թվականին Կենսաբազմազանության COP-17 համաժողովը հյուրընկալելու Հայաստանի պատրաստակամության համատեքստում։

Թագուհին կծանոթանա “Forest Armenia”-ի կողմից իրականացվող անտառապատման նախագծին, որը միտված է կանխել անապատացման վտանգը և մեղմել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները։

Նախատեսված է նաև այց մանկապարտեզ, որը մասնագիտացված է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների աջակցման գործում։

Թագուհին Հայաստանում կքննարկի նաև փախստականների տնտեսական և սոցիալական ներառման հետ կապված հարցեր։

Թագուհին կունենա բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ՝ քննարկելու երկրի առաջնահերթությունները Կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականի տեսլականի շրջանակներում առկա մարտահրավերների վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930