«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի շնորհանդեսի փորձն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի քննադատությունն ուղղված այն անձանց, ովքեր գրքի շնորհանդեսը տապալեցին՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց և սովորական քաղաքացիների, և մասնագետների շրջանում։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերի գլխավորած պատվիրակությանը:
Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում աշխատում է հետևանքների հետ, այսինքն՝ այն քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում, համարվել խոցելի խումբ։ Մենք համոզված ենք, որ բացի այս խմբերին աջակցելը՝ պետք է շատ ակտիվ լինենք նաև կանխարգելման աշխատանքներում, այն է՝ ապահովենք քաղաքացիների իրազեկվածությունը իրենց իրավունքների, առկա երաշխիքների, պետական ծրագրերի մասին, որպեսզի հեշտությամբ կարողանան օգտվել ծրագրերից»:
«Բարձրաձայնե՛ք եւ փրկե՛ք կյանքներ» խորագրի ներքո մայիսի 6-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության հինգերորդ գլոբալ շաբաթը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ` Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ:
«Տարածքների կորցնելու-չկորցնելու հարցի մասով ասեմ, որ մեր տանիքը ուրիշ սեփականատիրոջ տալու որոշումը կայացվել է ժողովով, բայց թե ի՞նչ ենք շահել և ի՞նչ ենք ունեցել՝ դա հարցի մյուս կողմն է։ Մենք մեր տանիքը տալով՝ ունեցել ենք վերանորոգված ցուցասրահներ, և վերջ»։
Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է:
Շիրակում բնակլիմայական պայմանների պատճառով այս տարի հացահատիկի բարձր բերք չի կանխատեսվում: Տարին գարնանացանի համար նպաստավոր չէ հատկապես նախալեռնային ու լեռնային գոտիներում: Տևական անձրևների պատճառով Շիրակում այս տարի գարնանային գյուղատնտեսական աշխատանքները ձգձգվեցին, ինչը չի կարող իր դերը չունենալ բերքի վրա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարությանն աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն է ներկայացնելու:
Ապրիլի 30-ից հացադուլի մեջ գտնվող ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի դատապարտյալն այսօր դադարեցրել է հացադուլը:
Երևանի Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց այրվում է «Գազել» մակնիշի ավտոմեքենա:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայցրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի առթիվ:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում մայիսի 7-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Դիլիջանի թունելը, փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 7-8-ը` ժամը 11:00-15:00-ն ընկած հատվածում, փակ է լինելու երթևեկության համար:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։
Երևանի ավագանու առաջիկա նիստում թեժ քննարկում է սպասվում։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից նախագիծ կներկայացվի, ըստ որի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն՝ կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ (2500 դոլար), ճիշտ այնքան, որքան վարչապետն է ստանում։
Տաշիրի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 15-ամյա պատանու սպանության դեպքը։
«Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ՊՆ նախարարը ինչպե՞ս կբացատրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին, որ վերջինիս աշխատավարձը մի 100 հազար դրամով ավելի ցածր է, օրինակ, Նուբարաշենի թաղապետի տեղակալի աշխատավարձից»։
«Բազմիցս ահազանգում ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-05, բայց ձայն բարբառոյ հանապատի: Ո՞ւր գնանք, ո՞նց անենք, ո՞նց հասնենք տուն: Ամեն անգամ Աստված ենք կանչում, որ կրկին չհանդիպենք առնետների շքերթին: Լրիվ խոլերայի բուն է, առնետները շատացել են, ոչ մեկի պետքը չէ»:
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 63-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս ազգականին:
ՊՎԾ մամլո խոսնակ Զարուհի Մեջլումյանը այսօր ազատվել է աշխատանքից: Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Սիրելի իրական լրագրողներ, իրավագիտակից ու սիրող քաղաքացիներ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի որոշման համաձայն, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին:
Մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի:
«Դուք սպասում էիք, որ ես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը պետք է դատապարտե՞մ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է, որ ինքը դատապարտել է մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը չի դատապարտել:
Գյուլնարա Ա.-ն ներկայացրել է Համլետ Խ.-ին պատկանող «Բրաունինգ» տեսակի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը /թույլատվությամբ/՝ փամփշտատուփով և 4 փամփուշտով:
«Ավանդների տարիքային շեմն իջեցնելու և ժառանգներին փոխհատուցելու հարցը քննարկվում է, բայց այս պահին որևէ որոշում չկա կայացված: Քննարկումները Կառավարության հետ համատեղ են իրականացվում»,- պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Մայիսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության ծառայողները Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը՝ 1969 թ. ծնված Արա Թ.-ն, ակնհայտ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ավտոմեքենայի բանալին, ինչպես նաև հրաժարվել է օգտվել սթափության աստիճանը որոշող սարքից, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: […]
Sukhoi Superjet 100 ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածների ընտանիքներին վճարումները, հաշվի առնելով ապահովագրական վճարները եւ «Աերոֆլոտի» վճարները, նախապես գնահատվում են 5-ական միլիոն ռուբլի
Մայիսի 6-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։