
Աղբակույտից առնետները թռել են բնակիչների և երեխաների վրա

Մովսես Խորենացի թիվ 29 շենքի 2-րդ մուտքի բնակիչներն ահազանգում են՝ շուրջ մեկ շաբաթ է՝ աղբատարը խցանվել է:
«ՍանիՏեք» ենք զանգել՝ պատասխանել են, որ էլեկտրոնային տարբերակով խնդիրը կփոխանցեն տարածքի պատասխանատուին, բայց մինչ օրս սայլը տեղից չի շարժվել: Բազմիցս ահազանգում ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-05, բայց ձայն բարբառոյ հանապատի: Ո՞ւր գնանք, ո՞նց անենք, ո՞նց հասնենք տուն: Ամեն անգամ Աստված ենք կանչում, որ կրկին չհանդիպենք առնետների շքերթին: Լրիվ խոլերայի բուն է, առնետները շատացել են, ոչ մեկի պետքը չէ: Երեք անգամ այդ աղբակույտից առնետները թռել են բնակիչների և երեխաների վրա, շքամուտք վախենալով են մտնում»,- 168.am-ի հետ զրույցում ասացին բնակիչները:
Կենտրոն վարչական շրջանից մեզ հայտնեցին, որ այս հարցով արդեն զբաղվում են:
Անի Կարապետյան