
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

Դիլիջանի թունելը, փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 7-8-ը` ժամը 11:00-15:00-ն ընկած հատվածում, փակ է լինելու երթևեկության համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ վարորդներին առաջարկելով այդ ընթացքում օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից:
«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության: