Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների գովազդն արգելող օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: Մինչ երկրորդ ընթերցումն անգամ որոշ կազմակերպություններ հանել են իրենց գովազդային վահանակները:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։
Նոր ճանապարհների կառուցում, հիմնանորոգում, կանաչ գոտիների վերականգնում, կրթամշակութային և առողջապահական միջոցառումներ: Քաղաքի ու բնակիչների համար կարևոր ամեն մի ծրագիր, նախքան իրագործումն անցնում է երկար ճանապարհ: Բոլոր աշխատանքների, ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար քաղաքապետարանն անցկացնում է մրցույթներ:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մի պատմություն պատմեց հայի ու ոսկե ձկնիկի մասին:
Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
ՀՀ ոստիկանությունը մայիսի 7-ին՝ ժամը 05:20-ի սահմաններում հաղորդում է ստացել, որ մեկ անձ բժշկական դիմակով դեմքը փակած, ձեռնոցներով, դանակով և նռնակի նմանվող առարկայով, ներխուժել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս լրագրողները ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին տեսել էին բավական թանկարժեք Mercedes-AMG GT C Roadster մեքենայի ղեկին:
Մինչ աշխատանքային խորհրդակցության մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ Գարեգին Նալբանդյանի հիշատակը: Բաժնի պետն օրերս ավտովթարի զոհ է դարձել:
Արցախում մեկնարկել է ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարևոր ծրագիր:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղայի մեքենան: Այդ դեպքի բացահայտման աշխատանքները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր անձնական հսկողության տակ էր վերցրել:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում:
«Իրատես» թերթը գրում է. «7-րդ գումարման Ազգային ժողովում ինտրիգները ոչ միայն նիստերի դահլիճում են ծավալվում, այլեւ դրանից դուրս: Խորհրդարանի աշխատանքը կանոնակարգելու եկած նորերն ամեն ինչ խառնել են իրար, չգիտեն՝ ում ինչ հրաման են տալիս, ումից ինչ են պահանջում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին օլիգարխ, իսկ արդեն մեկ տարի խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանը այնքան է սերտաճել նոր իշխանություններին, որ բացի իր հարցերը լուծելուց, զբաղված է իշխանությունների եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների կարգավորմամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության եւ Առողջապահական տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել: Ավելին, այս երկու պետական մարմինների միջեւ տեւական ժամանակ է, ինչ սկսվել է միջգերատեսչական գզվռտոց:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը տեղի է ունենալու Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է աղմկահարույց նախագիծը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների, մասնավորապես` քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ:
Ոստիկանները կիբերհանցագործության դեպքեր են բացահայտել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները երեք տարի առաջ կատարված կողոպուտ են բացահայտել։
97 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Փերրին:
Ոստիկանները գողությունից հետո մի երիտասարդի են բռնել. խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է։
Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երրորդ օրը` մայիսի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Կրետեի Հույն Ուղղափառ Եկեղեցու Արքեպիսկոպոսարան, ուր հանդիպել է Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսի հետ:
Աշտարակ քաղաքում այսօր դժբախտ պատահարի հետևանքով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեկան գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի սրճարաններից մեկում առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը:
Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի Զովունի բնակավայրի հատվածում «Նաիրի» ՃՇՇ-ի կողմից իրականացվում են փոսալցման աշխատանքներ:
«Անհամաչափ է բարձրացվել՝ իրենցը՝ կրկնապատիկ, ցածր ու միջին օղակներինը՝ 20-30 տոկոս։ Քաղաքապետի բուն աշխատակազմն էլ ավելի է ուռճացվել. տասնյակներով նոր հաստիքներ են ավելացվել»,- մեզ հետ զրույցում ասում է Խաժակյանը։
Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին գազային և օդային ատրճանակներ գործադրածներին:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 6-ին հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղարի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով տեղակալ Ջորգեն Էնդրյուսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի, ծրագրի իրավական գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյի և համակարգող Մարիցա Հովհաննիսյանի հետ:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտել են Ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ