Բաժիններ՝

ՀՀ ԱԻՆ-ը կառավարությանն աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն է ներկայացնելու

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարությանն աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն է ներկայացնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Դեռ չգիտեմ, թե որքան կբարձրանան աշխատավարձերը: Հաշվարկները մենք անում ենք մի քանի տարբերակով։ Չենք կարող ասել՝ ինչ տարբերակ կաշխատի, եւ ինչ հաշվարկներ հաշվի կառնվեն»,– ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը նկատեց, որ ներկայում ԱԻՆ շարքային աշխատակիցների աշխատավարձերը ցածր են, թեպետ կառավարությունը լուծել է որոշակի այդ հարցը:

«Տվել է բավականին մեծ գումար, որը պարգեւավճարների ձեւով մենք տալիս ենք, հաշվում ենք, որ դա աշխատավարձի ավելացում է, որովհետեւ դա իրենց աշխատավարձերի մոտավորապես 30 տոկոսն է»,– ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս