Բաժիններ՝

«Շերեմետևո»-ում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին վճարումները կարող են կազմել 5-ական մլն ռուբլի

Sukhoi Superjet 100 ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածների ընտանիքներին վճարումները, հաշվի առնելով ապահովագրական վճարները եւ «Աերոֆլոտի» վճարները, նախապես գնահատվում են 5-ական միլիոն ռուբլի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ-ի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխն Արտակարգ իրավիճակների կարգավորման պետական հանձնաժողովի նիստից հետո:

«Նախապես զոհվածների, ներառյալ օդանավի զոհված ուղեկցորդի ընտանիքներին վճարման առաջարկությունը 5-ական միլիոն ռուբլու ծավալով է»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ զոհվածներին եւ տուժածներին վճարումները բաղկացած կլինեն երեք մասից: «Բոլոր… զոհվածների, տուժածների համար կկազմակերպվեն վճարումներ, փոխհատուցման վճարներ: Վճարումները կկազմակերպվեն երեք աղբյուրից. առաջինը, ըստ օրենքի ավանդական վճարումներն են ապահովագրական ընկերության կողմից… Վճարումների երկրորդ տիպը կներկայացնեն տարածաշրջանները, այսօր հաստատում է ստացվել Մոսկվայի մարզից: Մոսկվայի մարզի զոհված բնակիչների հարազատներին կվճարվեն 2 միլիոն ռուբլու չափով, Մոսկվայի մարզից տուժածին՝ 500 հազար (ռուբլի)» ծավալով վճարումներ,- նշել է Դիտրիխը:

Վճարումների երրորդ տիպը վճարումն է ավիաընկերությունից: Մոտ ժամանակներս «Աերոֆլոտի» տնօրենների խորհրդում մենք կքննարկենք առաջարկությունները զոհվածների ընտանիքներին վճարումների վերաբերյալ»,- ասել Է տրանսպորտի նախարարության ղեկավարը:

«Աերոֆլոտի» SSJ-100 ինքնաթիռը Մոսկվա – Մուրմանսկ չվերթով մայիսի 5-ին վթարային վայրէջք է կատարել «Շերեմետեւո» օդանավակայանում եւ բռնկվել, ինքնաթիռում գտնվել են 73 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Զոհվել է 41 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս