
Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է, վիրավորվածների թվում կան հայեր

Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։ Պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։
Հրթիռակոծության հետևանքով երկու քեսաբցի հայ վիրավորվել է: Նրանք անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն: