Բաժիններ՝

Արմեն Ամիրյանի և Արտավազդ Փելեշյանի միջև կնված պայմանագրի պարտավորությունները կատարելու համար Կառավարությունը փոփոխություն կանի 2018-ին ընդունված որոշման մեջ

2018 թվականի մարտի 28-ին ՀՀ մշակույթի նախա­րարության՝ նախարար Արմեն  Ամիրյանի և կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի միջև կնքվել է պայմանագիր, որով ՀՀ մշակույթի նախարարությունը հեղինակին «Հուշեր» գրքի ստեղծման համար ստանձ­նել է փոխանցել 11,927.5 հազար դրամ:

Գումարի 30%-ը փոխանցվել է 2018 թվականին, 40%-ը ենթակա է փոխանցման 2019 թվականի ընթացքում, մնացյալ 30 %-ը` աշխատանքի ավարտի վերաբերյալ հանձնման-ընդունման արձանագրության ստորագրումից հետո:

Կառավարության հոկտեմբրի 3-ի նիստի օրակարգում ընգրկված չզեկուցվող նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի  որոշման մեջ կկատարվի փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշ­յանի «Հուշեր» գրքի ստեղծման հոնորարը վճարել։

Այդ նպատակով «Այլ ընթացիկ դրամա­շնորհներ» հոդվածից 4,771.0 հազար դրամ կտեղափոխվի «Այլ նպաստներ բյուջեից» հոդված:

Նախագծի ընդունման արդյունքում կշարունակվի «Հուշեր» գրքի ստեղծման աշխատանքների ֆինանսավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս