
Կասկածվողը բերման է ենթարկվել Ներքին Շենգավիթի փողոցի բնակարաններից մեկից

Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 29-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո սեպտեմբերի 27-ին, ժամը 11-ի սահմաններում, քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով` Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի մի բնակարանից կասկածվողին բերման ենթարկեցին:
Նա խոստովանեց, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում, գողացել է Եղիշե Թադևոսյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին նաև, որ կասկածվողը մեկ ամիս առաջ, օգտվելով Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում գտնվող արհեստանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, փող է գողացել:
Հանգամանքները պարզվում են:
Գողության դեպքերով նախապատրաստվում են նյութեր: