Բաժիններ՝

ԱԺ-ն ընդունեց մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 77 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայներով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ժամանակին կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Պատգամավորի կարծիքով՝ բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով: 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ իրենց խմբակցությունն այս նախագծին քվեարկելու է ազատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս