Հալեպում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն անցկացրել են սեմինարներ
Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով հոկտեմբերի 20-ին և 21-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել միջազգային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Ինչպես տեղեկացրեցին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գրասենյակից, ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Գրիգոր Բասենցյանի և գործողությունների բաժնի պետ Արթուր Բլբուլյանի կողմից անցկացված դասընթացներին ընդհանուր առմամբ 120 մարդ է մասնակցել։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները և ղեկավար կազմը խոսել են Հալեպ նահանգի վտանգված և արդեն իսկ մաքրված տարածքների մասին, ներկայացրել անվտանգ վարքագծի կանոնները:
Վերջիններս Հալեպում պարբերաբար նմանատիպ ծրագրեր են իրականացնում՝ կարևորելով ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Համագործակցությունը շարունակվում է։