Բաժիններ՝

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Հոկտեմբերի 22-ին, ժամը 03:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տավուշ գյուղի ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ք., ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս