Բաժիններ՝

ԲՀԿ-ի ներկայացրած նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց «Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունների հիմքում դրված են իրենց խմբակցության մտահոգությունները, որոնց հիմքում Ճանապարհային ոստիկանությունից ստացած մտահոգիչ վիճակագրական տվյալներն են։

«2018 թ. ընթացքում գրանցվել է 2539 ՃՏՊ, որից 217 մահվան ելքով, 3741 հոգի էլ վիրավորվել է։ 2019 թ. արձանգրվել է 2954 ՃՏՊ, 220 զոհ, 4253 վիրավորման դեպք։ Մենք գտնում ենք, որ պետք է կանխարգելող  գործընթաց սկսել, որի համար նախագծում դրել ենք նաև միջազգային փորձը. ուսումնասիրել ենք ԵԱՏՄ-ի և միաջազգային փորձը»,- ասաց  Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ առաջարկում են խստացնել հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու համար նախատեսված տուգանքը:

Նախագծի վերաբերյալ ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ այն ժամանակավրեպ է և ընդունելի չէ այսօր, քանի որ իշխանությունն ունի մեծ փաթեթ՝ կապված տուգանային միավորների հետ, որով արդեն կարգավորվում են ՃՈ իրավահարաբերությունները։

Նախագիծը 82 դեմ, 25 կողմ ձայների հարաբերակցությամբ չընգգրկվեց ԱԺ օրակարգում:

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՂԱՎՆԻ ՍՈԻՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս