Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին և նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին թույլ չի տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են 31-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ թանգարանի մոտ, քաղաքացին փորձում է դանակով իրեն վնասել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանի աջակցությամբ վերափորձաքննություն անցած կինը ճանաչվել է հաշմանդամ:
2019թ. մարտի 11-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ՝ Ա. Գ.-ի կողմից առերևույթ խարդախությամբ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 3.300.000 ՀՀ դրամ հափշտակելու և պետությանը նույն չափով վնաս պատճառելու դեպքի առթիվ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին վիզաների ազատականացման համար բարձր է գնահատում անդամ պետությունների հետ երկկողմանի աշխատանքը, որպեսզի հասցեագրի մտահոգություններն ազգային մակարդակով:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ ստացվեց հիվանդանոցից:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 45-ամյա տղամարդու կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն ամբողջ կազմով մասնակցել է կրակի կառավարման վարժանքների:
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։
Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ են նկատել:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ թանգարանի մոտ, քաղաքացին փորձում է դանակով ինքնավնասել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հոկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը Պաշտպանի ներկայացուցիչները եռօրյա չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաև զինվորական հոսպիտալ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ժամկետային զինծառայողի զորամասը լքելուն:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում ճապոնական հայտնի Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 07.14-ին, ոստիկանություն է զանգահարել մի ՍՊԸ աշխատակից և հայտնել, որ Մոսկովյան փողոցում գտնվող իրենց գրասենյակից կատարել են գողություն:
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը:
Երևանի ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը հերթական ահազանգն է հնչեցնում մայրական և մանկական մահացության դեպքերի մասին: Ըստ նրա՝ դրանց պատճառների պարզաբանման մասին Առողջապահության նախարարությունը լռում է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թերթը տեղեկացավ, որ կապի օպերատորները Հայաստանի եւ Արցախի միջեւ գործող հեռախոսային ծառայությունների վճարները կնվազեցնեն: 2020 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի աստիճանաբար կնվազեցվի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության եւ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները` 2025 թվականի հունվարի մեկից հետո այն սահմանելով 5 դրամ/րոպե:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի […]
Տավուշի մարզում շարունակվում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները:
Ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը և Նարեկ Գրիգորյանն անդրադառնում են պատվաստումների հարցին` դրանց դրական և թերի կողմերին. ինչ է թաքցնում առողջապահության նախարարությունը:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 23:25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Հոկտեմբերի 25-ին ժամը 00:40-ին վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների՝ այդ թվում ներհանրապետական էլեկտրագնացքների, երթևեկությունը: