Բաժիններ՝

Բախվել են «Krone» մակնիշի բեռնատարը և «Daewoo» մակնիշի ավտոմեքենան. բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Krone» մակնիշի բեռնատարը և «Daewoo» մակնիշի ավտոմեքենան. բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս